SSD-ներն աստիճանաբար փոխարինում են սկավառակներին: Նրանք բացարձակ անաղմուկ են, և HDD-ներից շատ ավելի արագագործ ու առավել դիմացկուն են:

Արտադրողներն իրենց կրիչները դասակարգում են հիմնականում երեք բնութագրիչների հիման վրա, որոնք են TBW (Terabytes Written - ցույց է տալիս SSD-ի վրա իր ողջ կյանքի ընթացքում գրվող տվյալների կուտակային ծավալը), օրական գրառումների քանակ (DWPD), և սկավառակի տարողունակություն: Այս ցուցանիշներն արտացոլում են SSD-ի՝ շահագործման նկատմամբ դիմացկունությունը: SSD ձեռք բերելուց առաջ անհրաժեշտ է պարզել դրա TBW-ն, սակայն նույնիսկ եթե դուք դեռ չգիտեք, թե ի՞նչ է SSD TBW-ն, և թե ինչպե՞ս կարող եք ստուգել այն, ապա դուք գտնվում եք ճիշտ վայրում: Այս հոդվածը ձեզ կօգնի բացահայտել այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք SSD TBW-ի մասին: Սկսեցինք! 




TBW կարևորությունը:

SSD-ները տեղեկատվությունը պահում են ֆլեշ հիշողության բջիջներում: Նման բջիջներից տվյալներ կարդալը չի ազդում դրանց կյանքի տևողության վրա, սակայն դրանք քայքայվում են տեղեկատվության յուրաքանչյուր փոփոխության՝ ջնջման և գրմանը զուգահեռ: Ի վերջո, ժամանակի և օգտագործման արդյունքում ֆլեշ հիշողությունն ամբողջապես քայքայվում և շարքից դուրս է գալիս: Այսպիսով, TBW ցուցանիշը ցույց է տալիս, թե որքան տեղեկատվություն է հնարավոր պահել տվյալ սարքում՝ մինչ սարքի շարքից դուրս գալը: 

Գնման ընտրություն կայացնելիս պետք է ուշադրություն դարձնել հենց TBW ցուցանիշի վրա, քանի որ արտադրողները շարունակաբար բարձրացնում են իրենց սկավառակների կարողությունները՝ զուգահեռաբար գտնելով դրանց գների իջեցման և առավել մատչելի դարձնելու լուծումներ: Օրինակ, եթե ընտրությունը կայանում է կարդալու և գրելու համարժեք արդյունավետությամբ երկու կրիչների միջև, ապա TBW-ն պետք է լինի ընտրության որոշիչ չափանիշը:

Ավելի մեծ հզորությամբ սարքերն ունեն ավելի մեծ TBW ցուցանիշ, քանի որ տեղեկատվության գրման համար զինված են լրացուցիչ ֆլեշ պահեստավորման բջիջներով: Սովորական 500 ԳԲ SSD-ի TBW ցուցանիշը մոտավորապես հավասար է 300-ի:  Samsung 980 PRO 1TB SSD-ների TBW ցուցանիշը 600 է, և դրանք արդեն իսկ առկա են մեր խանութում:

Այլ կերպ ասած, ի համեմատ ցածր TBW ցուցանիշով SSD-ի, բարձր TBW ցուցանիշով SSD գնելը ձեր սարքը կապահովի ավելի երկար կյանքով: Հաճախակի կրկնօրինակումներով և ծրագրային արդիականացումներով հանդերձ դուք պետք է պատրաստ լինեք ապահովելու ձեր տվյալների ապահովությունը և ձեր համակարգչի՝ տարիներ շարունակ արագ աշխատելու հնարավորությունը՝ առնվազն մինչև համակարգչի երաշխիքային ժամկետի ավարտը:

250 ԳԲ SSD-ի միջին TBW ցուցանիշը կազմում է մոտ 60-ից 150 տերաբայթ գրված տեղեկատվության ծավալ: Սա նշանակում է, որ երաշխիքային 70 TBW ցուցանիշը գերազանցելու համար օգտատերը մեկ տարվա ընթացքում ամեն օր պետք է գրի 190 ԳԲ ծավալով տեղեկատվություն:

TBW սահմանաչափը

Կա տարածված թյուր կարծիք, որ TBW սահմանաչափը գերազանցելուն պես SSD կրիչը ուղղակի շարքից դուրս է տալիս: Սա բոլորովին այսպես չէ: TBW սահմանաչափը սպառելուց հետո SSD-ն պահպանում է իր մեջ առկա բոլոր տվյալները, որոնք դուք կարող եք օգտագործել ցանկացած պահի: Հասանելի չի լինի SSD սարքի միայն նոր տեղեկատվություն գրելու գործառույթը, և ձեր SSD-ի երաշխիքը կկորցնի իր ուժը: 

Այս ցուցանիշը ցույց է տալիս տեղեկատվության կրիչյերի միայն տեղետակվություն գրանցելու պոտենցիալը՝ մինչև հիշողության բջիջների վատթարացումը: Տվյալների կորստի կամ սկավառակի շարքից դուրս գալու ռիսկը մեծանում է այս շեմին հասնելուն պես: 

Ավելին, Վթարների միջև միջին ժամանակը (MTBF – mean time between failures), TBW և նման այլ ցուցանիշները ընդհանրացված և մոտավոր տվյալներ են: Այս ցուցանիշները լոկ վկայում են NAND բջիջների՝ տեղեկատվություն գրանցելու սահմանափակ ռեսուրսի մասին:




Եզրակացություն


SSD-ները ձեր համակարգը դարձնում են շատ ավելի արագ, և դժվար է նկարագրել կամ ամբողջությամբ պատկերացնել այդ հրաշալի որակական փոփոխությունը, քանի դեռ դուք չեք օգտագործել դրանք ձեր համակարգչում: SSD-ները ունեն TBW ցուցանիշ, որը սահմանում է դրանց տեղեկատվություն գրելու տեսական սահմանը, և սա SSD շահագործման ժամկետները հասկանալու համար կարևոր գործոն է: Մենք հուսով ենք, որ այս հակիրճ ակնարկը կարդալուց հետո դուք այժմ զինված եք SSD-ների և դրանց ցուցանիշ TBW-ի մասին անհրաժեշտ գիտելիքներով: Զանգահարեք կամ այցելեք մեզ, և մենք ուրախ կլինենք օգնել ձեզ կայացնել խելացի որոշում՝ SSD-ներ գնելու վերաբերյալ, ինչպես նաև ուրախ կլինենք ձեզ առաջարկել բարձրորակ կրիչների լայն տեսականի: