Menu
Զամբյուղ

Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02

Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02
Verbatim Qi Fast Wireless Car Charger FWC-02

Verbatim ընկերության արագ լիցքավորվող հեռախոսի բռնիչները աջակցում են գերարագ անլար լիցքավորման Qi տեխնոլոգիան՝ ապահովելով ձեր սմարթֆոնի արագ և անվտանգ լիցքավորումը: Այս սարքի միջոցով դուք կարող եք ոչ միայն արագ լիցքավորել ձեր Qi տեխնոլոգիայի աջակցությամբ սմարթֆոնը, այլ կատարել զանգեր բարձրախոսի միջոցով կամ դիտել  
GPS քարտեզներ:

Ավտոմատ բացում և փակում

Հեշտ օգտագործվող, հուսալի և հարմար հեռախոսի բռնիչ՝ արագ լիցքավորման գործառույթով: Բռնիչը կարող է տեղադրվել օդափոխիչի վրա, ինչպես նաև վահանակի կամ դիմապակու վրա: Հեռախոսը բռնիչի մեջ դնելուց հետո, կողային բռնակներն ավտոմատ կերպով արգելափակվում են և ամուր պահում այն ​​տեղում: Բռնակներն ազատելու համար պարզապես սեղմեք լիցքավորիչի երկու կողմի կոճակները: Օպտիմալ տեսանելիության և հարմարավետ օգտագործման համար ամրակը կարող է պտտվել 360°:

Բջջային հեռախոսի արագ լիցքավորման Qi տեխնոլոգիա

Verbatim ընկերության Qi տեխնոլոգիայով հեռախոսի բռնիչը թույլ է տալիս արագ և հեշտությամբ լիցքավորել իր մեջ տեղադրված հեռախոսը: Մեքենայի մեջ տեղադրվող, լիցքավորման ֆունկցիայով, հեռախոսի այս բռնիչը ունի մինչև 15 Վտ ելքային հզորություն, որը ապահովում է լիցքավորման օպտիմալ արդյունավետություն և մարտկոցի երկարակեցություն: Լիցքավորումը հնարավոր է նույնիսկ մինչև 4 մմ հաստությամբ հեռախոսի պատյանով։

Նշում. Մուտքի առավելագույն հզորությունը կախված է հեռախոսի մոդելից: Օրինակ՝ Samsung S21 սմարթֆոնի համար թույլատրելի լիցքավորման հզորությունը 15W է, Samsung S20-ի համար՝ 10W, iPhone 13 Pro-ի համար՝ 7.5W, իսկ Google Nexus-ի համար՝ 5W։ Առավելագույն թույլատրելի լիցքավորման հզորությունը նշված է ձեր հեռախոսի բնութագրերում:

Ապրանքի մանրամասերը

  • Անլար լիցքավորիչներ Qi ստանդարտով աշխատող հեռախոսների համար
  • Հավաստագրված է Qi ստանդարտով
  • Տեղադրման երեք եղանակ՝ խցիկի օդափոխիչի վրա, դիմապակու վրա կամ վահանակի վրա
  • Ավտոմատ ամրացում և ապակողպում
  • 360° պտտվելու հնարավորություն
  • Ապակողպելու կոճակներ երկու կողմերում
  • Հակասողացող և քերծվածքներից պաշտպանող սիլիկոնե ծածկույթ ներքևի և երկու կողային բռնակների վրա

Հատկություններ

  • Էլեկտրամագնիսական ինդուկցիայի տեխնոլոգիա
  • Մուտքային բնութագրեր (ադապտերների պահանջներ)՝ 9V/1.67A; 12V / 1.5-3A
  • Ելքային հզորություն՝ 15W, 10W, 7.5W կամ 5W (ավտոմատ)
  • Աշխատանքային հաճախականությունը՝ 110-205 կՀց
  • Արտադրության ստանդարտ՝ Qi
  • Լիցքավորման հեռավորությունը՝ ≤ 10 մմ
  • Լիցքավորման արդյունավետություն՝ ≤ 80%
  • Ապրանքի չափսերը՝ 114 մմ x 71 մմ x 54.8 մմ
  • Ապրանքի քաշը` 115 գ
  • Մալուխ՝ 1 մ USB-C-ից դեպի USB-A մալուխ
  • 2 սենսորային կոճակ մեկ ձեռքով աշխատելու համար՝ մեկական աջ և ձախ կողմերում
  • Լիցքավորման պահպանման ժամանակը հոսանքից անջատելուց հետո՝ 5 ժամ
  • Ժամանակը, որի ընթացքում հոսանքազրկումից հետո բռնիչները բացելու կամ փակելու հնարավորությունը մնում է՝ 30 րոպե
  • Հոսանքից անջատելուց հետո բացելու հնարավորություն՝ 2-3 անգամ
  • Եռանկյուն բռնակ՝ այո
  • 2 կարգավիճակի լուսադիոդ՝ կանաչ - սպասման ռեժիմ, կապույտ - լիցքավորում
  • Հեռախոսի պատյանների առավելագույն հաստությունը՝ 4 մմ
  • Հեռախոսի թույլատրելի լայնությունը՝ 60-90մմ

    Տուփի պարունակությունը
  • Ավտոմեքենայի անլար արագ լիցքավորիչ Verbatim FWC-01 Qi
  • USB-C - USB-A մալուխ
  • Ամրակ խցիկի օդափոխիչի վրա ամրացնելու համար
  • Օգտագործողի արագ ուղեցույց






















14 900֏
  • Առկա չէ: Առկա է
  • Ապրանքի կոդ: 49553
  • Արտադրողի կոդ: 49553
We use cookies and other similar technologies to improve your browsing experience and the functionality of our site. Privacy Policy.