Verbatim ընկերության արագ լիցքավորվող հեռախոսի բռնիչները աջակցում են գերարագ անլար լիցքավորման Qi տեխնոլոգիան՝ ապահովելով ձեր սմարթֆոնի արագ և անվտանգ լիցքավորումը: Այս սարքի միջոցով դուք կարող եք ոչ միայն արագ լիցքավորել ձեր Qi տեխնոլոգիայի աջակցությամբ սմարթֆոնը, այլ կատարել զանգեր բարձրախոսի միջոցով կամ դիտել
GPS քարտեզներ:
Ավտոմատ բացում և փակում
Հեշտ օգտագործվող, հուսալի և հարմար հեռախոսի բռնիչ՝ արագ լիցքավորման գործառույթով: Բռնիչը կարող է տեղադրվել օդափոխիչի վրա, ինչպես նաև վահանակի կամ դիմապակու վրա: Հեռախոսը բռնիչի մեջ դնելուց հետո, կողային բռնակներն ավտոմատ կերպով արգելափակվում են և ամուր պահում այն տեղում: Բռնակներն ազատելու համար պարզապես սեղմեք լիցքավորիչի երկու կողմի կոճակները: Օպտիմալ տեսանելիության և հարմարավետ օգտագործման համար ամրակը կարող է պտտվել 360°:
Բջջային հեռախոսի արագ լիցքավորման Qi տեխնոլոգիա
Verbatim ընկերության Qi տեխնոլոգիայով հեռախոսի բռնիչը թույլ է տալիս արագ և հեշտությամբ լիցքավորել իր մեջ տեղադրված հեռախոսը: Մեքենայի մեջ տեղադրվող, լիցքավորման ֆունկցիայով, հեռախոսի այս բռնիչը ունի մինչև 15 Վտ ելքային հզորություն, որը ապահովում է լիցքավորման օպտիմալ արդյունավետություն և մարտկոցի երկարակեցություն: Լիցքավորումը հնարավոր է նույնիսկ մինչև 4 մմ հաստությամբ հեռախոսի պատյանով։
Նշում. Մուտքի առավելագույն հզորությունը կախված է հեռախոսի մոդելից: Օրինակ՝ Samsung S21 սմարթֆոնի համար թույլատրելի լիցքավորման հզորությունը 15W է, Samsung S20-ի համար՝ 10W, iPhone 13 Pro-ի համար՝ 7.5W, իսկ Google Nexus-ի համար՝ 5W։ Առավելագույն թույլատրելի լիցքավորման հզորությունը նշված է ձեր հեռախոսի բնութագրերում:
Ապրանքի մանրամասերը
- Անլար լիցքավորիչներ Qi ստանդարտով աշխատող հեռախոսների համար
- Հավաստագրված է Qi ստանդարտով
- Լիցքավորման կծիկի դիրքի ավտոմատ կարգավորում = խելացի ճանաչում
- Կարծր ապակե մակերես
- Տեղադրման երեք եղանակ՝ խցիկի օդափոխիչի վրա, դիմապակու վրա կամ վահանակի վրա
- Ավտոմատ ամրացում և ապակողպում
- 360° պտտվելու հնարավորություն
- Ապակողպելու կոճակը ետևի կողմից
- Մանիպուլյացիա մեկ ձեռքով
- Հակասողացող և քերծվածքներից պաշտպանող սիլիկոնե ծածկույթ ներքևի և երկու կողային բռնակների վրա
Հատկություններ
- Էլեկտրամագնիսական ինդուկցիայի տեխնոլոգիա
- Մուտքային բնութագրեր (ադապտերների պահանջներ)՝ 9V/1.67A; 12V / 1.5-3A
- Ելքային հզորություն՝ 15W, 10W, 7.5W կամ 5W (ավտոմատ)
- Աշխատանքային հաճախականությունը՝ 110-205 կՀց
- Արտադրության ստանդարտ՝ Qi
- Լիցքավորման հեռավորությունը՝ ≤ 10 մմ
- Լիցքավորման արդյունավետություն՝ ≤ 80%
- Ապրանքի չափսերը՝ 123 մմ x 71 մմ x 75 մմ
- Ապրանքի քաշը` 176 գ
- Մալուխ՝ 1 մ USB-C-ից դեպի USB-A մալուխ
- 1 սենսորային կոճակ ետևի կողմից՝ մեկ ձեռքով աշխատելու համար
- Լիցքավորման պահպանման ժամանակը հոսանքից անջատելուց հետո՝ 5 ժամ
- Ժամանակը, որի ընթացքում հոսանքազրկումից հետո բռնիչները բացելու կամ փակելու հնարավորությունը մնում է՝ 30 րոպե
- Հոսանքից անջատելուց հետո բացելու հնարավորություն՝ 2-3 անգամ
- Եռանկյուն բռնակ՝ այո
- 2 կարգավիճակի լուսադիոդ՝ կանաչ - սպասման ռեժիմ, կապույտ - լիցքավորում
- Հեռախոսի պատյանների առավելագույն հաստությունը՝ 4 մմ
- Հեռախոսի թույլատրելի լայնությունը՝ 60-90մմ
Տուփի պարունակությունը - Ավտոմեքենայի անլար արագ լիցքավորիչ Verbatim FWC-03 Pro Qi
- USB-C - USB-A մալուխ
- Ամրակ խցիկի օդափոխիչի վրա ամրացնելու համար
- Օգտագործողի արագ ուղեցույց
- Առկա չէ: Առկա է
- Ապրանքի կոդ: 49554
- Արտադրողի կոդ: 49554