Verbatim ընկերության MDISC տեխնոլոգիան նոր ստանդարտ է տվյալների թվային պահպանման ոլորտում: Այն երաշխավորում է ինֆորմացիայի անվտանգությունը, ի շնորհիվ հատուկ արտոնագրված բարձր ամրության շերտի օգտագործման, որի վրա փորագրվում են տվյալները: Այս շերտը դիմացկուն է լույսի, ջերմաստիճանի և խոնավության ազդեցությունից: Millenniata ընկերության կողմից ISO / IEC 10995 ստանդարտով կատարված փորձի արդյունքներով MDISC սկավառակների կյանքի տևողությունը 1332 տարի է: Փորձարկված օրինակների միայն 5% -ն է 667 տարի անց ցույց տվել տվյալների կորստի նշաններ: Այսպիսով, այս սկավառակների ենթադրյալ իրական կյանքը գնահատվում է մի քանի հարյուր տարի:
Գնորդի համար, սա նշանակում է, որ գրելով այս սկավառակի վրա նկարներ, աուդիոֆայլեր և այլ ինֆորմացիաներ, կարող է վստահ լինել դրանց անվտանգության համար:
BD R MDISC սկավառակներն անհրաժեշտ է գրել այն սկավառակակիրներով, որոնք աջակցում են այդ տեխնոլոգիան: Ժամանակակից BD-R սկավառակակիրների մեծ մասը կարդում են MDISC սկավառակներ:
| Տարողությունը | 25ԳԲ |
| Արագությունը | 4x |
| Սկավառակի մակերեսը | Թանաքային տպագրության հնարավորությամբ |
| Տպագրվող տարածքը | 40 - 118 մմ |
| Փաթեթավորումը | 10 հատ |
- Առկա չէ: Առկա է
- Ապրանքի կոդ: 43825
- Արտադրողի կոդ: 43825