Լավ լուրեր: Վերբատիմը ներկայացնում է բարձրորակ վեբ տեսախցիկների նոր տեսականի, և դրանք շուտով հասանելի կլինեն նաև մեր հաճախորդներին:


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու մոդել.

  • Verbatim AWC-01 Full HD 1080 Autofocus վեբ-տեսախցիկ՝ կից խոսափողով,
  • Verbatim AWC-02 Full HD 1080 Autofocus վեբ-տեսախցիկ՝ կից խոսափողով և լույսով:


 

Այժմ դուք կարող եք վայլել ձեր տեսազանգերը բյուրեղյա պարզության Full 1080p HD լուծաչափով, 30 կադր/վրկ հաճախականությամբ` 2K ֆորմատով: Ավտոմատ ֆոկուսավորման ֆունկցիան ապահովում է ձեր դեմքի՝ պատկերում հստակությունը, մինչդեռ ավտոմատ սպիտակ գույնի հավասարակշռման ֆունկցիան ապահովում է տեսապատկերի բացառիկ լուսավորվածությունը և դրա իրական գունապնակը՝, նույնիսկ աղոտ լուսավորության պայմաններում: 75° տեսադաշտով տեսախցիկը ֆիքսում է գլուխն ու ուսերը, ինչպես նաև ֆոնի մի մասը՝ դիտորդին փոխանցելով ձեր աշխատանքային տարածքի ամբողջական պատկերը:


Բարձրորակ Ձայն 



AWC վեբ-տեսախցիկը հագեցած է ինտեգրված բազմակողմանի միկրոֆոնով, որը մոտիկ տարածություններից ապահովում է պարզ, հստակ ձայն, և միաժամանակ ընդունում է մինչև 4 մետր հեռավորությունից հնչող ձայներ:

Վեբ-տեսախցիկն ունի նաև ոսպնյակի առանձին կափարիչ՝ անհրաժեշտության դեպքում այն ծածկելու և ոսպնյակը պաշտպանելու համար, երբ տեսախցիկը չի օգտագործվում:


Touch լուսավորություն - հիանալի լուծում տեսահոսքերի (վիդեոսթրիմերի) համար 



Ըստ նախասիրության կարող եք ընտրել 3 լուսային ռեժիմ՝ տաք, միջին կամ սառը լույսով (կամ ամբողջությամբ անջատված): Տեսախցիկը հատուկ նախագծվել է տեսահոսքերի համար (videostreams), իսկ լուսավորության ռեժիմը կարելի է արագ և հեշտությամբ փոխել տեսախցիկի վերևի կոճակի միջոցով: Ավտոմատ ֆոկուսի ֆունկցիան ապահովում է դեմքի մաքուր և պարզ պատկերը, մինչդեռ սպիտակ գույնի ավտոմատ հավասարակշռման ֆունկցիան ապահովում է պատկերի իրական և հարուստ գունապնակը: