Verbatim ընկերությունը 2014 թվականից հավելումների արտադրության արդյունաբերությանը մատակարարում է բարձրորակ 3D տպագրության թելերի լայն տեսականի, որոնք ներառում են հայտնի, ինչպես նաև մասնագիտացված և եզակի նյութեր:
Մեր թելերը հայտնի են իրենց ամրությամբ, հուսալիությամբ, հեշտ տպագրվող են և հաճախ դառնում են նախընտրելի նյութ 3D տպիչ արտադրող ընկերությունների համար ամբողջ Եվրոպայում:
3D տպագրությունը փոխում է արտադրանքի արտադրության ձևը ապագայում: Վերջին գլոբալ խնդիրները, և մասնավորապես՝ կորոնավիրուսային համաճարակը, ընդգծել են գլոբալ մատակարարման շղթաների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, ինչը զգալիորեն մեծացրել է ուշադրությունը տեղական արտադրության և 3D տպագրության նկատմամբ:
Verbatim ընկերությունը ձգտում է լինել երկարաժամկետ առաջատար համաշխարհային մատակարար արդյունաբերության ոլորտում` շնորհիվ մեր բարձրակարգ 3D տպագրության արտադրանքներով, որոնք ապահովված են լայնածավալ համաշխարհային վաճառքով և մարքեթինգով և մեծ շեշտադրմամբ հաճախորդների բարեկամական և հուսալի սպասարկման վրա:
Verbatim ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 120 երկրներում, իսկ նրա ապրանքացանկը ներառում է տվյալների պահպանման կրիչներ, համակարգչային պարագաներ և 3D տպագրության նյութեր: "Էմ Սի Էս Կովկաս" ՍՊԸ-ն հանդիսանում է Verbatim-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Մենք վաճառում ենք 3D թելեր`
PLA պրեմիում - հեշտ տպագրվող թել՝ տպագրությունից հետո լավ աշխատունակությամբ:
ABS - դիմացկուն թել՝ լավ ջերմակայունությամբ և հարթ ծածկույթով:
PET-G - հեշտ տպվող թել, հարվածադիմացկուն:
PP - Լավ մեխանիկական հատկություններով, արդյունաբերության մեջ ամենատարածված պլաստմասսաներից մեկը: