SureFire-ը, հանդիսանալով Verbatim Europe ընկերության մասնագիտացված խաղային ապրանքանիշը, թողարկել է երեք նոր մկնիկներ՝ ընդլայնելով իր աքսեսուարների տեսականին, համակարգչային խաղերի սիրահարների համար: Hawk Claw, Condor Claw և Eagle Claw անուններով երեք մկնիկերն ունեն RGB լուսավորություն, մի քանի ծրագրավորվող կոճակներ, կարգավորելի DPI կետայնություն և առաջադեմ ծրագրակազմ, որը թույլ է տալիս օգտատերերին կարգավորել մկնիկի պարամետրերը՝ իրենց խաղին և միջավայրին համապատասխան:


HAWK CLAW

Յոթ կոճակներով SureFire Hawk Claw մկնիկը աջ ձեռքի մկնիկ է՝ փայլուն գծերով, որոնք ընդգծված են գունագեղ RGB լուսավորությամբ: Լուսավորությունը լիովին կարգավորելի է բազմաթիվ էֆեկտներով, ինչը թույլ է տալիս օգտվողներին ընտրել լուսավորության սիրված ռեժիմները և պահպանել դրանք որպես նախադրյալներ ներառված ծրագրաշարում: Մինչև 6400 DPI կարգավորելի կետայնության շնորհիվ SureFire Hawk Claw մկնիկը կարող է կարգավորվել լայն տարածքների արագ ուսումնասիրության համար կամ դանդաղել՝ առավելագույն ճշգրտության համար, իսկ մինչև 1000 Հց կարգավորելի հաճախականության շնորհիվ, Hawk Claw մկնիկը կարելի է կարգավորել այն հաճախականությամբ, որը լավագույնս համապատասխանում է խաղին և համակարգչին, կատարյալ արդյունավետություն ապահովելու համար:


CONDOR CLAW

Գունագեղ RGB լուսավորությունը, որը շրջանցում է հիմքը, նրբագեղություն է հաղորդում ութ կոճականոց SureFire Condor Claw մկնիկին: Լուսավորությունը լիովին կարգավորելի է և կարող է պահպանվել առաջարկվող ծրագրերում, որպես նախադրյալ: Կարելի է կարգավորել ինչպես կետայնությունը` 800-ից մինչև 6400DPI, այնպես էլ հաճախականությունը` մինչև 1000 Հց՝ իրավիճակին լավագույնս համապատասխանելու համար: Ինչպես SureFire շարքի մյուս մկները, Condor Claw-ն ունի կոշտ և հուսալի 1,5 մ հյուսված մալուխ՝ USB-A միակցիչով՝ հուսալի կապ ապահովելու համար:

EAGLE CLAWСамая большая из линейки, SureFire Eagle Claw, также представляет собой мышь с захватом для правой руки и имеет девять программируемых кнопок для максимальной настройки. DPI SureFire Eagle Claw можно установить от 600 до 3200 и налету настроить DPI с помощью специальной кнопки петли. Усовершенствованное программное обеспечение позволяет пользователям программировать кнопки и макросы, сохранять настройки и световые эффекты, а также настраивать все для выигрышной игры.

Տեսականու ամենամեծը՝ SureFire Eagle Claw մկնիկը, նույնպես աջ ձեռքի մկնիկ է և ունի ինը ծրագրավորվող կոճակ` առավելագույն կարգավորման համար: SureFire Eagle Claw մկնիկի կետայնությունը կարելի է սահմանել 600-3200 DPI: Բարելավված ծրագրաշարը թույլ է տալիս օգտվողներին ծրագրավորել կոճակներն ու մակրոսները , պահպանել կարգավորումներն ու լուսային էֆեկտները , ինչպես նաև կարգավորել ամեն ինչ հաղթական խաղի համար:

Hawk Claw, Condor Claw և Eagle Claw մկնիկներն այժմ հասանելի են "Էմ Սի Էս Կովկաս"-ում:

Այս երեք մկնիկները հանդիսանում են  SureFire խաղային արտադրանքի միայն մի մասը, որը ներառում է նաև արտաքին SSD կուտակիչներ և կոշտ սկավառակներ, ականջակալներ, մկնիկի տակդիրներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր և այլ խաղային պարագաներ:

SureFire-ի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ