Menu
Զամբյուղ

Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17

 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
 Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17
Verbatim Portable Touchscreen Monitor 17.3” Full HD 1080p – PMT-17

Սենսորային էկրան

Verbatim շարժական սենսորային մոնիտորը ձեզ համար նոր հնարավորություններ է բացում աշխատելու և խաղալու համար: Դուք կարող եք այն օգտագործել որպես երկրորդ էկրան ձեր նոութբուքի համար՝ ճանապարհորդելիս կամ անհատական շնորհանդեսների ժամանակ, ինչպես նաև որպես լրացուցիչ մեծ էկրան ձեր հեռախոսի, պլանշետի կամ շարժական խաղային համակարգի համար: 

Խիստ զգայուն ինտուիտիվ սենսորային էկրանը՝ 10 հպման կետերով և այնպիսի ժեստերի աջակցմամբ, ինչպիսիք են՝ սահեցում, ոլորում, քաշում և սեղմում՝ կապահովեն ցանկացած առաջադրանքների առավելագույն արդյունավետ կատարումը: Սա կատարյալ լուծում է՝ ձեր աշխատասեղանից հեռու մեկ էկրան օգտագործելու սահմանափակումներից ազատվելու և  դիտելուց ստանալ առավելագույն հաճույք՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:


Full HD կետայնություն

Verbatim շարժական մոնիտորն ունի 1080p Full HD կետայնություն, 16:9 կողմերի հարաբերակցություն, լայն դիտման անկյուն և 16,7 միլիոն գույներ: Այն օգտագործում է IPS տեխնոլոգիա՝ ավելի հստակ և ճշգրիտ պատկերներ ստանալու համար: Ծալվող տակդիրի շնորհիվ դուք կարող եք հեշտությամբ տեղադրել ձեր մոնիտորը առավել հարմարավետ անկյան տակ:

HDR տեխնոլոգիայի շնորհիվ բարելավվում է պատկերի որակը, զգալի ընդլայնվում է կոնտրաստների և գույների հասանելի մակարդակների շրջանակը, ինչը թույլ է տալիս ստանալ ավելի «խորը» պատկեր և հաճույք դիտումից:

Միացում մեկ մալուխով

Դյուրակիր մոնիտորի միացման համար անհրաժեշտ է մեկ USB-C մալուխ, որն ապահովում է սնուցումը, ինչպես նաև տվյալների փոխանցումը  և վիդեո ազդանշանը: Պարզապես միացրեք այն ձեր նոութբուքին, համակարգչին, պլանշետին կամ խաղային վահանակին և սկսեք էկրանների միաժամանակյա օգտագործումը: Բացի այդ, փաթեթը ներառում է HDMI մալուխ՝ այս ինտերֆեյսով սարքերին միանալու համար: HDMI ինտերֆեյսով միացնելիս պետք է օգտագործել սնուցման աղբյուրը, որը նույնպես ներառված է փաթեթում։ Էլեկտրաբլոգն օգտագործելը նաև երկարացնում է USB-C մալուխով միացված սարքերի շահագործման ժամանակը:

Ունենալով ամուր, դիմացկուն դիզայն և ներառված նեոպրենային պաշտպանիչ պատյան՝ այս շարժական մոնիտորը կդառնա ձեր ճամփորդությունների վստահելի ուղեկիցը:

Ապրանքի մանրամասները

  • Full HD շարժական մոնիտոր՝ 1920 x 1080 կետայնությամբ և 16,7 միլիոն գույների աջակցությամբ
  • IPS մատրիցա՝ 178° ամբողջական դիտման անկյունով և 16:9 կողմերի հարաբերակցությամբ
  • HDR տեխնոլոգիա
  • Տարողունակ, մուլտիսենսորային էկրան 10 հպման կետերով և G+G տեխնոլոգիայով՝ պարզապես մոնիտորը միացրեք ձեր սարքին USB-C մալուխի միջոցով:
  • Ամուր և դիմացկուն ալյումինե կորպուս
  • Աշխատանքի, ճանապարհորդության և խաղերի համար համատեղելիության ամենաբարձր մակարդակը. միացրեք ձեր շարժական մոնիտորը ձեր համակարգչին, պլանշետին, հեռախոսին կամ խաղային կոնսոլին USB-C կամ HDMI մալուխի միջոցով:
  • Մեկ մալուխ՝ ավտոմատ կերպով միանում է համատեղելի սարքերին USB-C մալուխի միջոցով
  • Չափազանց բարակ, թեթև մոնիտոր՝ ներկառուցված բարձրախոսով
  • Աուդիո խցիկ ականջակալների կամ բարձրախոսների միացման համար

Համակարգի պահանջները

Ինտերֆեյս.

  • USB-C՝ DisplayPort այլընտրանքային ռեժիմի աջակցությամբ
  • HDMI (անհրաժեշտ է հոսանքի ադապտեր, ներառված է)


OS Համատեղելիություն.

Android

Windows 11, 10 կամ 8

MacOS iOS (պահանջվում է Lightning ադապտեր, ներառված չէ; սենսորային էկրանի գործառույթը չի աջակցվում iOS/iPadOS-ի կողմից)

Հատկություններ

  • Չափերը ՝ 396 x 236 x 8/13.5 մմ (նվազագույն/առավելագույն)
  • Զուտ քաշը` 1630 գ
  • Մատրիցայի տեսակը`  IPS տեխնոլոգիա
  • Կոնտրաստ (տիպիկ)՝ 1200:1
  • Կետայնություն՝ 1920 x 1080
  • Կողմերի հարաբերակցությունը` 16:9
  • Պայծառությունը՝ 300 cd/m2
  • Արձագանքման ժամանակը (սովորական, մոխրագույն փոխարկում - GTG)՝ 6 ms
  • Արձագանքման ժամանակը (սովորական միացման ժամանակ + անջատման ժամանակ - Tr+Tf): 11+9 ms
  • Արձագանքման ժամանակը (ոչ ակտիվ պիքսել միացված - BtW)՝ 10 մվ
  • Հորիզոնական և ուղղահայաց դիտման անկյուններ (հակադրության տիրույթ > 10)՝ 178° հորիզոնական / 178° ուղղահայաց (նվազագույնը)
  • Գույների քանակը՝ 16,7 միլիոն
  • Մուտք 1՝ 2 USB-C (ամբողջական USB-C ինտերֆեյս)
  • Մուտք 2՝ 1 ստանդարտ HDMI մուտք (1.4)
  • Մուտք 3՝ 1 USB-A 2.0 մուտք
  • Ելք՝ ականջակալների կցորդիչ
  • Աջակցվող տեխնոլոգիաներ՝ բարձր դինամիկ տիրույթ (HDR), FreeSync, վնասակար կապույտ լույսի զտում (Low Blue Light)
  • Ներկառուցված ծալովի տակդիր՝ 0°-ից 85° թեքության անկյունով
  • Շրջանակի նյութը՝ ալյումին
  • Էներգաարդյունավետության դաս՝ Ա


Տուփի պարունակությունը

  • Verbatim PMT-17 Portable Touchscreen Monitor 17.3" Full HD 1080p Metal Housing
  • USB-C - USB-C մալուխ 1,0 մ
  • HDMI - HDMI մալուխ 1,5 մ
  • USB-A - USB-C մալուխ 1,2 մ
  • Եվրոպական հոսանքի ադապտեր բրիտանական ստանդարտով (5V 3A)
  • Նեոպրենային պաշտպանիչ պատյան
  • Օգտագործողի արագ ուղեցույց



































Չափը 17.3 դյույմ
Կետայնություն 1920 x 1080
Կոնտրաստ 1200:1
Մուտք USB-C x 2 / Standard HDMI (1.4) x 1 / USB-A 2.0 x 1
Ելք 3.5 mm Audio jack
Շրջանակի նյութը Ալյումին
Մատրիցայի տեսակը IPS տեխնոլոգիա
Երաշխիք 12 ամիս
169 900֏
  • Առկա չէ: Առկա է
  • Ապրանքի կոդ: 49593
  • Արտադրողի կոդ: 49593
We use cookies and other similar technologies to improve your browsing experience and the functionality of our site. Privacy Policy.