MediaShare Wireless- ը շարժական անլար, ինֆորմացիայի տեղափոխման համար նախատեսված, սարք է` պլանշետի կամ սմարթֆոնի հետ օգտագործման համար: Պահեք, փոխանցեք և փոխանակեք տվյալներ ցանկացած վայրում:
Տվյալների փոխանակում` Պլանշետներն ու սմարթֆոնները հաճախ ունեն սահմանափակ ներքին հիշողություն և հասանելիություն այլ տեղ պահված ֆայլերին: MediaShare Wireless- ի միջոցով դուք կարող եք օգտագործել ձեր ֆայլերը առանց մալուխների կամ ինտերնետ կապի օգտագործման: Դուք կարող եք առանց լարերի օգտագործման տեղափոխել տեսանյութեր, երաժշտություն, լուսանկարներ և այլ ֆայլեր ՝միաժամանակ հինգ սարքերով:
Verbatim MediaShare ծրագիրը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այն թույլ է տալիս կատարել հետևյալ գործողությունները.
- դիտել, նվագարկել և փոխանցել ֆայլեր
- պատճենել ֆայլերը սմարթֆոնից MediaShare
- պատճենել ֆայլերը MediaShare- ից սմարթֆոն
- պատճենել ֆայլերը SD քարտից USB կրիչին MediaShare- ի միջոցով;
- փոխել անլար կապի պարամետրերը;
- միանալ այլ անլար ցանցերին:
Միացում USB-ի և SD-ի միջոցով - Մուտք գործեք արտաքին կոշտ սկավառակի, USB կրիչի կամ SD քարտի վրա պահված ֆայլեր ձեր Kindle Fire, iOS կամ Android պլանշետով կամ սմարթֆոնով` MediaShare սարքի USB պորտի կամ SD քարտի բնիկի միջոցով: Դուք կարող եք արխիվացնել ձեր լուսանկարները և տեսանյութերը արտաքին կրիչների վրա` պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով: SD քարտի բնիկը և USB պորտը տաք փոխարկելի են`ուստի ինֆորմացիան կարող եք տեղափոխել մեկից մյուսը:
Համակարգի պահանջները
Պահանջվում է SD հիշողության քարտ կամ USB հիշողություն (ներառված չէ):
Հավելվածը ներբեռնելու համար ձեր բջջային սարքը պետք է միացված լինի ինտերնետին:
iOS 4.0 կամ ավելի թարմ
Android 2.0 կամ ավելի թարմ:
Աջակցվող մեդիա ֆայլերի տեսակների ցանկը կախված է ձեր շարժական սարքում տեղադրված նվագարկչից:
Հատկություններ
Ապրանքի քաշը՝ 127 գ
Ապրանքի չափերը՝ 112 x 79 x 14 մմ
Անլար ինտերֆեյս
- Համապատասխանում է IEEE 802.11 b/g/n ստանդարտներին
- Ունի անվտանգ անլար կապ
- WPA / WPA2-PSK կոդավորում
- WiFi-ի անվտանգության պարամետրերը` WPA-PSK, WPA2-PSK
- WPA / WPA2-PSK կամ անջատված է (կարգավորում է օգտագործողը)
Մարտկոց
3000 mAh հզորությամբ լիթիում-իոնային մարտկոց
Մարտկոցի աշխատանքի տևողությունը՝ մինչև 9,5 ժամ անդադար օգտագործում
Լիցքավորումը` USB Micro B պորտով
Համատեղելի կրիչներ
- SD / SDHC / SDXC հիշողության քարտեր մինչև 64 Գբ ծավալով
- USB 2.0 կամ 3.0 ինտերֆեյսով ֆելշ կրիչներ
- USB 2.0 կամ 3.0 ինտերֆեյսով կոշտ սկավառակներ
Տուփի պարունակությունը
Verbatim MediaShare անլար սարք
USB մալուխ
Արագ գործարկման ուղեցույց
- Առկա չէ: Առկա է
- Ապրանքի կոդ: 98243
- Արտադրողի կոդ: 98243