Ավելի ու ավելի շատ արտադրողներ դյուրակիր համակարգիչները թեթևացնելու համար, դրանք արտադրում են առանց օպտիկական սկավառակակիրների: Այնուամենայնիվ, CD/DVD սկավառակները շարունակում են մնալ ամենատարածված կրիչները: Verbatim ընկերությունն այս խնդրի լուծումը գտել է կոմպակտ արտաքին CD/DVD գրող սարքերի շնորհիվ:
Այս փոքր սարքն այն ամենն է, ինչ ձեզ հարկավոր է, եթե ունեք նոութբուք, ուլտրաբուք կամ նեթբուք: Այն կօգնի ձեզ տեղադրել ծրագրեր կամ ստեղծել պահուստային պատճե: Verbatim ընկերության կոմպակտ արտաքին CD / DVD գրող սարքը սնուցվում է USB- ի միջոցով, ուստի անհրաժեշտ չէ օգտագործել հոսանքի սնուցման ադապտեր: Սարքը մի փոքր մեծ է քան DVD սկավառակը և հեշտությամբ տեղավորվում է ձեր գրպանում: Դուք այն միշտ կարող եք վերցնել ձեզ հետ:
Սարքի կոմպլեկտում ներառված է Nero Burn և Archive ծրագիրը, բազմաթիվ գործառույթներով, ներառյալ DiscSpan, MediaHome և SecureDisc տեխնոլոգիաները: Այն կօգնի ձեզ հաջողությամբ կազմակերպել, գրանցել և արխիվացնել ձեր կարևոր ֆայլերը:
* Nero Burn & Archive ծրագիրը կարող է օգտագործվել միայն PC համակարգչի վրա
Ապրանքի մանրամասները
- Կոմպակտ և թեթև արտաքին CD / DVD գրող սարք
- Լիովին համատեղելի է MDISC™ արխիվացման տեխնոլոգիայի հետ
- Սնուցվում է USB պորտի միջոցով` հոսանքի սնուցման ադապտերի կարիք չկա
Համակարգի պահանջները
PC: Intel Pentium III / AMD Duron 900 ՄՀց կամ ավելի բարձր, 512 MB RAM կամ ավելի, USB պորտ, Windows XP / Vista / 7/8/10
Mac: Intel Mac, 512 MB RAM կամ ավելի բարձր, USB պորտ, Mac OS x 10.6 կամ ավելի բարձր
Հատկություններ
- Ապրանքի չափերը: 142 x 135 x 16 մմ
- Ապրանքի քաշը: 350 գ
- Ինտերֆեյս: USB 2.0
- Սնուցումը: համակարգչի USB պորտից
Տուփի պարունակությունը
CD / DVD գրող սարք
USB 2.0 մալուխ
Nero Burn & Archive ծրագիր (ձայնասկավառակի վրա)
Օգտագործողի ուղեցույց (ձայնասկավառակի վրա)
Արագ տեղադրման ուղեցույց
- Առկա չէ: Առկա է
- Ապրանքի կոդ: 98938
- Արտադրողի կոդ: 98938