Գաղտնիության քաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների և օգտատերերի, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ ունեն նման ծառայություններից օգտվելու իրավունք:
Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է https://mcs.am կայքի օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:
Սույն գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և «Էմ Սի Էս Կովկաս» ՍՊԸ -ի կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:
Սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականությունները: Եթե Դուք համաձայն չեք սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք չեք կարող օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:
1. Անձնական տվյալներ
Դուք կարող եք օգտվել մեր կայքից առանց գրանցվելու։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են կամ ստացվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Նաև ստանում ենք այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր առցանց օգտվողների վարքագիծն ու միտումները:
2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
• Ծառայությունների և ապրանքների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար
• Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
• Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
• Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
• Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
Ընկերությունը կիրառում է պատշաճ էլեկտրոնային և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար:
"Էմ Սի Էս Կովկաս" ՍՊԸ-ն չի պահում վճարման հետ կապված ձեր որևէ անձնական տվյալը, և պատասխանատվություն չի կրում ձեր անձնական տվյալների արտահոսքի կամ կորստի համար: Եթե մտավախություն ունեք, որ ձեր գնումների վճարման հետ կապված ձեր անձնական տվյալները որևէ կերպ վտանգված են, խնդրում ենք դիմել ձեր բանկ կամ ձեր բանկային քարտը թողարկող ֆինանսական հաստատություն:
4. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունն իրավունք ունի փոփոխություն կատարել սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: